Բակո Սահակյանը Տարոն Մարգարյանի հետ քննարկել է Երևան-Ստեփանակերտ շփումները
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, եւ քննարկել հայկական երկու մայրաքաղաքների միջեւ համագործակցությանն առընչվող հարցեր:
ԼՂՀ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է Երեւանի քաղաքապետարանի հետ փոխգործակցության դրական դինամիկան՝ հավելելով, որ այն պահանջված է եւ կարեւոր Ստեփանակերտի եւ ողջ Արցախի համար:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: