Հայհոյանքի դրսևորումների մասին. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Ամբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. ««Ինչպես էր կոփվում պողպատը» վեպում (ի դեպ, իմ կարծիքով՝ տաղանդավոր) գլխավոր հերոսը, հասնելով գիտակցության որոշակի մակարդակի, իր կուսակցական ընկերներին համոզում է, որ պետք է վերջ տալ հայհոյելու սովորությանը: Կորչագինը վստահ էր, որ դա անցյալի վերապրուկ է, որը պետք էր հաղթահարել: Ինչը նրան, ըստ երեւույթին, հաջողվել էր, որովհետեւ առողջական վիճակի վատթարացմանը զուգահեռ նա սկսել էր կարդալ փիլիսոփայական գրքեր:

Սովորությունը, սակայն, պատմականորեն հաղթահարված չէ, ինչի վկայություններից մեկը գաղտնի նկարահանված տեսագրությունն է, որ հայտնվել է համացանցում: Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի բարձրաստիճան մի սպա, հավանական է՝ կոնտր-ադմիրալ, բացատրական աշխատանք է կատարում իր ենթակաների շրջանում՝ ամեն երկրորդ բառից հետո հայհոյանք արտասանելով…»:

«Դե, մեր քաղաքական կյանքում էլ են նման բաներ պատահում: Հիշում եմ, մոտ 20 տարի առաջ՝ 1994 թվականի ամռանը, Աշոտ Մանուչարյանը ընդդիմադիր ԱԺՄ-ի հանրահավաքի ժամանակ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանին եւ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին մի քանի անգամ անվանել էր «պոռնիկ» եւ «սրիկա»: Այդ հանրահավաքների օրակարգն էր անհապաղ իշխանափոխությունը՝ հանցագործ իշխանություններից ազատվելու եւ երկիրը կործանումից փրկելու համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս