Բաժիններ՝

Զովունի գյուղի հիմնարկությունից կատարված գողությունը բացահայտվել է

Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Զովունի գյուղում գտնվող մի հիմնարկության տարածքից գողացել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի պահեստամասեր:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Վարդան Պ.-ին և 1991 թ. ծնված Արմեն Մ.-ին՝ վերջինիս «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով:

Նրանք խոստովանել են, որ հիշյալ հիմնարկության տարածքից գողացել են «ԳԱԶել»-ի թիթեղյա պահեստամասեր և մետաղյա ամրան:

Գողոնը հայտնաբերվել է:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Հետաքննությունը շարունակվում է:

 ՀՀ Ոստիկանություն

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս