Բաժիններ՝

40 ցմահ դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարում. ահազանգ նախագահին

Ինչպես հաղորդում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական կայքը, այսօր շուրջ 40 ցմահ դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարելու:

Հացադուլավորները, դիմելով ՀՀ նախագահին, նշում են` «Հարգարժան պարոն նախագահ, մենք՝ ցմահազատազրկման դատապարտվածներս, արդեն իսկ ծայրահեղ հուսահատությունից դրդված` հայտարարում ենք անժամկետ հացադուլ, ինչպես նաև ձեր ներողամտությունն ենք հայցում, որ ստիպված ենք Ձեր ժամանակից խլել և ուշադրությունը հրավիրել տարիներ շարունակ պատկան մարմինների կողմից օրենքի չկատարման և ծառացած խնդիրների անտեսված ու չլուծված լինելու հանգամանքին:

Հարգարժան պարոն նախագահ, ձեզ դիմելու հիմնապատճառ է նաև այն, որ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ էլ մշտապես հավաստիացնում են ձեզ, որ իրենց կողմից ամեն ինչ արված է և նրանք «նախագահականի» կողմից ցուցումի են սպասում, որ մեկ ամսվա ընթացքում լուծում տաք մեր խնդիրներին և վերականգնենք մեր հանդեպ կատարված անօրենությանը և իրենց անգործությունն այդպես արդարացնելով կամա թե ակամա տպավորություն են ստեղծում, որ երկրի թիվ 1 արդարադատության երաշխավոր հանդիսացող հանրապետության նախագահը ժամ առաջ օրինականության և արդարության վերականգնման ջատագովը չէ և իրենք ոչինչ չեն կարող անել, քանի դեռ հրաման չեն ստացել:

Հարգարժան պարոն նախագահ, ինքներս տարիներ շարունակ խաբված լինելով չենք հավատում, որ պատկան գերատեսչությունները հնարավոր է ձեզ ներկայացնեն ճշմարտացի իրակոանությունը մեր խնդիրների, այդ իսկ պատճառով խնդրում ենք ձեզ, մեր հետ հանդիպման ուղարկել ձեր կողմից վստահված լավագույն իրավագետի ում մենք փաստացի և լիարժեք կներկայացնենք ամբողջական պատկերը կատարված անօրինությունների և դրանով իսկ մեր աջակցությունը կցուցաբերենք Հայաստանը օրենքի երկիր դարձնելու հանրապետության նախագահի ամենօրյա աշխատանքին:

Պարոն նախագահ, մենք համոզված ենք, որ կգտնվեն անձինք, ովքեր հուսով ենք անգիտակցաբար և ոչ թե չարամտորեն, բայց կձգտեն մեր բողոքի ծայրահեղ արտահայտումը ներկայացնել որպես ճնշման փորձ կառավարության վրա, առանց իրենց հաշիվ տալու, որ տարիներ շարունակ խաբեություններն ու անօրինականությունները վերացնելու ուղղությամբ անգործության են դրսևորել, դրդել մարդկանց գնալ ծայրահեղ քայլի և ինքնավնասող միջոցի, և որ ամենակարևորն է, օրենքի գերակայություն պահանջող մարդը ոչ թե ճնշում է գործադրում, այլ պետականության ամրապնդմանն է աջակցում, ընդունեք մերտպավորություն են ստեղծում, որ երկրում արդարության թիվ1 երաշխավոր պետության նախագահը չի շտապում ժամ առաջվերականգնել օրինականությունն ու արդարությունը, իսկ իրենք ոչինչ չեն կարող անել, քանի դեռ հրաման չեն ստացել: Հարգելի պարոն նախագահ , տարիներ շարունակ խաբված ու հուսալքված լինելով , մեն չենք հավատում ,որ Ձեզ պատշաճ ձևով ներկայացվել է ճշմարտացի իրականությունը տվյալ խնդրի վերաբերյալ:

Այդ պատճառով խնդրում ենք Ձեր կողմից վստահված,գործի մանրամասներին լավատեղյակ, բանիմաց իրավագետ գործուղել «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկ`ցմահ բանտարկյալների հետ հանդիպման. մենք լիարժեք ու ամբողջական կներկայացնենք փաստացի պատկեր` դրանով իսկ օգնելով ու աջակցելով Ձեր թիմի իրավագետներին օրենքների ու որոշումների միջոցով վերահաստատելուարդարությունն այս դժվարին ու ճակատագրական հարցում: Ընդունեք մեր հարգանքները, և Հայաստանը հայ մարդու երազած երկիր դարձնելու մեր մաղթանքներն ու աջակցութունը Ձեզ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս