Աշոտ Ղուլյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան»
համահայկական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ-ի,
Կանադայի, Իտալիայի և Հորդանանի հայ համայնքների ներկայացուցիչները։ Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Սփյուռքի ունեցած  դերակատարությունն Արցախի կյանքում՝ կարևորելով արտերկրի հայրենակիցների
աջակցությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական ու քարոզչական
ճակատներում։

Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է «Հայաստան» համահայկական
հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվող ծրագրերը, ղարաբաղյան
հակամարտության կարգավորման ներկայիս վիճակն ու ԼՂՀ միջազգային ճանաչմանն
ուղղված դրական տեղաշարժերը։
Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է հիմնադրամի նվիրատուների
կողմից բարձրացված հարցերին։

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930