«ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի գործով ուշագրավ զարգացումներ կան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հարուցված քրեական գործն ուշագրավ զարգացումներ է ստացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հարուցված քրեական գործի շրջանակներում եւս երկու հոգի կալանավորվել են: Նշենք, որ հուլիսի 10-ին Կլիմկոյի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել եւ գործը քննող ԱԱԾ-ն մինչ օրս նրան չի հայտնաբերել: Կատարված չարաշահումների գործով «Ժողովուրդ»-ին նոր հանգամանքներ են հայտնի դարձել: Գործի շրջանակներում Բելառուսի Հանրապետությունում կալանավորվել է «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի տեխնիկական գծով տնօրեն Վլադիմիր Սաչկովը. այս օրերին որոշվում է նրան Հայաստանի իրավապահներին արտահանձնելու հարցը: Սակայն նա հայտնել է, որ չի ցանկանում առնչվել ՀՀ ԱԱԾ-ի հետ: Բացի այդ, նշված գործի շրջանակներում, Հայաստանում կալանավորվել է նաեւ «ԱրմենՏել»-ի անվտանգության պետ Աշոտ Պողոսյանը»:

Թերթի փոխանցմամբ՝ ընկերությունում որոշ ժամանակ «թանկարժեք» զանգերը չեն գրանցել: Այսինքն՝ սպառողները զանգել են ինչ-որ տեղ, դրա համար վճարել են ընկերությանը, սակայն գոյացած գումարը բյուջե չի մտել:

Ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս