Բաժիններ՝

Սպիտակուցային սնունդն՝ ընդդեմ բարձր զարկերակային ճնշման

Սպիտակուցային սնունդը դրական է ազդում մարդու օրգանիզմի առողջության վրա: Բոստոնի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող սնունդը նվազեցնում է զարկերակային բարձր ճնշում ունենալու ռիսկերը: Ըստ Aroxj.am-ի՝ գիտնականները պնդում են, որ բարձր զարկերակային ճնշման խնդիրը հնարավոր է լուծել առանց դեղամիջոցների, որոնք հիմնականում կողմնակի ազդեցություն են ունենում հենց սրտի աշխատանքի վրա:

Նրանց ուսումնասիրությունները, որոնք անցկացվել են 11 տարի՝ 1360 առողջ մարդկանց շրջանում ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք օրը 100 գրամ սպիտակուցով հարուստ սնունդ են գործածում 40 տոկոսով իջեցնում զարկերակային ճնշման բարձր մակարդակը: Ավելին, ըստ գիտնականների հետազոտության, սպիտակուցային սնունդը ոչ մի կերպ չի ազդում այն մարդկանց զարկերակային ճնշման վրա, որոնց մոտ այն նորմայի սահմաններում է: Գիտնականները խորհուրդ են տալիս չանտեսել սպիտակուցների առավելությունները և խուսափել ճնշման խնդիրներից բուսական ու կենդանական սպիտակուցներ օգտագործելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930