Քաղաքապետարանը՝ աղբահանության մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, աղբահանության և սանիտարական մաքրման ամենօրյա աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են չնախատեսված վայրերում կուտակված աղբի, ինչպես նաև շինաղբի տեղափոխման աշխատանքներ:

Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ այս գործընթացում վարչական շրջանների սանմաքրման և կանաչապատման ձեռնարկություններին տեխնիկապես աջակցում է Երևանի քաղաքապետարանը: «Խնդիրն, ըստ էության, ծագել է անբարեխիղճ քաղաքացիների պատճառով, ովքեր իրենց բնակարաններում նորոգման աշխատանքների իրականացումից հետո շինարարական թափոնները լավագույն դեպքում թողնում են աղբախցերի կամ աղբամանների մոտ, երբեմն էլ դատարկում ուր պատահի`անգամ կանաչ գոտիներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ չսահմանված վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու համար կիրառվում է տուգանք. ֆիզիկական անձանց դեպքում`սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց դեպքում`քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

 

Տեսանյութեր

Լրահոս