Ջրից անհայտ տիպի ական է դուրս բերվել
Սեպտեմբերի 14-ին, ժամը 17.39-ին տեղեկատվություն է ստացվել, Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ արհեստական լճի մոտակայքում, նկատվել է ականանման առարկա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը, ինչպես նաև դեպքի վայր է ժամանել ինժեներական վարչության ՕՀ փոխգնդապետը:
Փրկարարները ջրից դուրս են բերել անհայտ տիպի ական (գտնվում էր մարտական վիճակում): Ինժեներական ծառայության կողմից որոշում է կայացվել ականը վնասազերծել առավոտյան. ոստիկանության աշխատակիցները սահմանել են հերթապահություն:
Արտակարգ իրավիճակների նախարարություն