Շանթին ու նրա ընկերներին կարելի է համարել քաղբանտարկյալ. Լևոն Զուրաբյան
Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով մեղադրողի կողմից անհամաչափ պատիժ պահանջելուց հետո արդեն կարելի է նրանց համարել քաղբանտարկյալ: Այս մասին այսօր Աժ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ վերջերս ԵԽԽՎ-ն չափանիշներ է սահմանել, թե որ դեպքում է բանտարկյալը քաղաքական համարվում, և այդ չափորոշիչներից մեկը անհամաչափ պատիժն է:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի գործով մեղադրող Գևորգ Գևորգյանը միջոնրդել է նոյեմբերի 5-ին՝ «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով ակցիային մասնակցած քաղաքացիներին դատապարտել 4 տարուց մինչև 8.5 տարվա ազատազրկման, իսկ Շանթ Հարությունյանի 15-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին՝ 5 տարվա ազատազրկման: