Բաժիններ՝

Քրեակատարողական վարչության աշխատողները քիչ եւ անորակ ապրանքներ են ընդունել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` սպառողներին խաբելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով 2014 թվականի սեպտեմբերի 3-ին հարուցվել է նոր գործ և առանձնացվել առանձին վարույթում:

Նախաքննության ընթաքում պարզվել է, որ 2013 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համապատասխան պաշտոնատար անձինք, չկատարելով իրենց պարտականությունները, առանց չափելու և ստուգելու քրեակատարողական վարչություն են ընդունել քանակով քիչ և որակապես ավելի ցածր տեսակի տնտեսական ապրանքներ:

Այս հանգամանքը էական գույքային վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս