Բաժիններ՝

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում Մաքսային միության նկատմամբ վստահությունը նվազել է 10 տոկոսով. «Գելափ ինթերնեյշնլ». ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է.  «Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն այսօր հրապարակել է այս տարվա օգոստոսի 8-18-ն իրականացված հարցումների արդյունքները, որոնք վերաբերում են նաեւ սեպտեմբերի 3-ին Ս. Սարգսյանի հայտարարությանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին: Այսօր ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն է ներկայացրել դրանք:

Հարցմանը, թե արդյո՞ք ցանկալի է Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին, տարբեր մարզերից ու Երեւանից հարցված մոտ 1000 քաղաքացիների պատասխաններից հետեւյալ պատկերն է ստացվել՝ դժվարացել են պատասխանել՝ 15 տոկոս, միանշանակ ոչ՝ 12 տոկոս, ավելի շուտ ոչ՝ 15 տոկոս, ավելի շուտ այո՝ 36 տոկոս, միանշանակ այո՝ 21տոկոս:

Դրական պատասխանների թիվը՝ 57 տոկոս, հստակ դեմ՝ 27 տոկոս:

Նշենք, որ հարցում կատարվել է նաեւ 2013թ. ապրիլին, երբ դեռ չէր հայտարարվել ՀՀ անդամակցության մասին:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս