Գալուստ Սահակյան. Հայաստանի խորհրդարանը երախտապարտ է հույն գործընկերներին

«Հայաստանի խորհրդարանը երախտապարտ է հույն գործընկերներին՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման համար»,- այս մասին այսօր ԱԺ նիստի սկզբում ասաց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ պատգամավորները ծափերով ողջունեցին Հունաստանի խորհրդարանի այդ քայլը:

Հիշեցնենք, որ օրինագծին կողմ էր քվեարկել Հունաստանի խորհրդարանի 54 պատգամավոր: «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է` Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930