«Բնական է, որ տարիքը գալիս է, տղերքը գնում են բանակ, բայց… «մեռնողը դավաճան է…»

«Աստվածակուռ, գեղեցիկ, ու խոսուն, ամենաուժեղ է Հայաստանի բնությունը: Անբացատրելի է ու միշտ զարմացնող: Ու ես լուռ եմ: Ունենք այն, ինչ ունենք ու պարզ է այս լռությունը: Զուսպ, պապիս նման իմաստուն, չագահ»,- նման լիրիկական ձևով այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:

«Գիտեք, ես հականում եմ թշնամուն, սարկազմով, բայց նրանց պատմաբաններին ու գրողներին, որոնք իրենց պաթոլոգիկ երևակույությամբ Բրեդբերիի ու Ազիմովի հացը կտրել են: Իրականում պատմաբան ու հնագետ չունեն, որովհետև սաղ գրող են: Հո չեն գրում…»,- ասաց Շ.Պետրոսյանը:

Նա խոնարհվեց հայ զինվորի ազնվական տեսակի առջև, որ քնածին չի սպանի, և հայրենիքը պաշտպանելը համեմատեց մորը սիրելու հետ: Շ.Պետրոսյանի խոսքով, բնական է, որ տարիքը գալիս է, տղերքը գնում են բանակ, բայց… «մեռնողը դավաճան է…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930