Է. Նալբանդյան. Մենք չենք հայտարարել, թե միանում ենք ԵՏՄ-ին ԼՂ-ի հետ. «Ա1+»

Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցում Լեռնային Ղարաբաղը խոչընդոտ լինել չի կարող: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ բանակցություններն այդ միության հետ ընթանում են բնական հունով. «Շատ շուտով բանակցությունների արդյունքները կլինեն: Մենք չենք հայտարարել, թե միանում ենք ԵՏՄ-ին ԼՂ-ի հետ միասին։Այն խոչընդոտ չի կարող լինել»։

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը իր պաշտոնական այցի մասին խոսելով նշեց, որ իր այցը երեք հիմնական նպատակ է հետապնդում. «Կարծում եմ, որ այստեղ շատ լարված քաղաքական իրավիճակ գոյություն ունի, իրավիճակ, որը Եվրամիությունից պահանջում է որոշակի շարժունակություն։ Հույս ունեմ, որ կգտնեն հնարավորություն օժանդակելու Հայաստանին, որպեսզի նա կարողանա իր շատ կարևոր տարածաշրջանային գործընկեր Ռուսաստանի հետ աշխատելով հանդերձ, միաժամանակ աշխատել ու ընդլայնել իր համագործակցությունը Եվրամիության հետ»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930