ՀՊՃՀ ռեկտորը դիմել է ոստիկանություն. Նրա ֆեյսբուքյան կեղծ նամակները տարածվել են. NEWS.am
ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը դիմել է ոստիկանություն՞ իր ֆեյսբուքյան էջը ջարդելու եւ իր անունից կեղծ տեղեատվություն տարածողին հայտնաբերելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Թոքմաջյանը:
«Կոտրել են կայքս, սարքել են այդ նյութը, չգիտեմ ոնց են սարքել, երեւի այդ աղջկա պարոլն են վերցրել, այդ պահին ես բան էի ուղարկում, հետո կամպյուտերը ֆեյսբուքից դուրս թռավ եւ այդ տեքստը տեղադրեցին, բոլորին հղումներ ուղարկեցին: Աբսուրդ նյութեր են, այդտեղ նշված բառերի կեսը ինձ համար անծանոթ է, իսկ առհասարակ ես կանանց նկատմամբ երբեք հայհոյանք չեմ գրել, չեմ ասել:
Աշոտյանն էլ իմ լավագույն ընկերներից է, որին ես շատ գնահատել եմ միշտ: Համալասրանը դուրս է եկել զարգացման ուղի, շատերին դա չի գոհացնում, քանի որ չեն կարող ասել՝ կաշառակեր եմ, փորձում են անձնապես վիրավորել եւ վարկաբեկել, շատ թեթեւ եմ նայում: Սա ներսից է արվում, նույն ձեռագիրն է: Սա իմ վրա չի ազդելու, շարունակելու եմ տանել իմ կուրսը, սա պետք է դառնա կոռուպցիոն ռիսկերից դուրս, ուսանողներին ծառայող մաքուր բուհ, որեւէ մեկին չի հաջողվելու ինձ շեղել այս ուղղությունից»,- ասաց ՀՊՃՀ ռեկտորը:
Մանրամասներն՝ այստեղ