Անչափահաս կնոջը խոշտանգել է ուրիշ տղամարդու հետ գաղտնի շփվելու համար. pastinfo.am
pastinfo.am-ի փոխանցմամբ՝ Սյունիքի 24-ամյա բնակիչը բռնություն է գործադրել անչափահաս կնոջ նկատմամբ, կտրել նրա մազերը` ուրիշ տղամարդու հետ իրենից գաղտնի շփվելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Սյունիք մարզի բնակիչ թիվ N զորամասի զինծառայող Վրեժը ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել անչափահասի հետ ու կասկածել, որ նա իրենից գաղտնի շփվում է ուրիշ տղամարդու հետ: Արդյունքում` անչափահաս կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել` դիտավորությամբ նրա մարմնի տարբեր մասերին պարբերաբար հարվածներ հասցնելու եղանակով պատճառել ուժեղ ցավ, ապա` զրկելով շարժվելու հնարավորությունից, նրա կամքին հակառակ կտրել գլխի մազերը…:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով` խոշտանգելու եւ ծեծելու համար:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: