Տարեսկզբից Մոսկվայից ավելի քան 240 հազար ներգաղթյալ է արտաքսվել
INTERFAX-ի փոխանցմամբ՝ այս տարի միգրացիոն եւ աշխատանքային օրենսդրության խախտման համար Մոսկվայից ավելի քան 240 հազար արտասահմանցի ներգաղթյալ է արտաքսվել: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Մոսկվան կարող է նաեւ առանց արտասահմանցի ներգաղթյալների, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրանց տեղը զբաղեցնի Ռուսաստանի մարզերի աշխատուժը: «Այդ կապակցությամբ հարկավոր է փոխել գործատուի համար տնտեսական խթանները»,-հայտարարել է նա:
Նրա կարծիքով՝ այսօր գործատուներին ձեռնտու է վարձել արտասահմանցիների, ինչի համար նրանք հարկեր չեն վճարում: Նա նշել է, որ նախագահը հանձնարարել է շտկել իրավիճակը, եւ համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը պատրաստ է: