Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 6-ին կնվազի 2-3 աստիճանով, 7-10-ին նույնքան կբարձրանա:
Երևանում`
Սեպտեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.60C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.70C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.00C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն