Բաժիններ՝

«Ժողովուրդ». Ողջ խմբագրակազմի ու տպարանի աշխատակիցների գիշերային աշխատանքը ջուրն է լցվել

««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ցավով հայտնում է, որ Հայաստանում տպագիր մամուլի տարածմամբ եւ իրացմամբ զբաղվող ամենախոշոր «Պրեսս ստենդ» ընկերության մի աշխատակցի անփութության պատճառով թերթի այսօրվա համարը կրպակներ չի առաքվել, ընթերցողները ընարավորություն չեն ունեցել գնել օրաթերթի այսօրվա համարը: Այսինքն՝ ողջ խմբագրակազմի ու տպարանի աշխատակիցների գիշերային աշխատանքը ջուրն է լցվել:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ թերթը իր բնականոն հունով` երկուշաբթիից շաբաթ, աշխատել է և կաշխատի: Ուստի ձեր բոլոր դժգոհությունները կարող եք ուղղել «Պրեսս ստենդ» ընկերությանը:

Հուսանք՝ իսկապես անփութության հետեւանք է ստեղծված իրավիճակը:
Եվս մեկ անգամ հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը»:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս