Բաժիններ՝

Մուղնի գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել. տուժածի վիճակը ծանր է

Սեպտեմբերի 6-ին, ժամը 06.12-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Մուղնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 VS 568 և «Օպել Վեկտրա» մակնիշի 09 SL 921 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1967 թ. ծնված Ռ. Մ.-ը, հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930