Բաժիններ՝

Հայտնի է Տավուշի պայթյունից վիրավորված սպայի ինքնությունը. news.am

Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորվածը 47-ամյա Վարդան Ավագյանն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ վերջինս գտնվում է Բերդի հոսպիտալում, առողջական վիճակն այժմ կայուն է: Վնասվել է զինծառայողի ոտքի թաթը, բայց դեռ հայտնի չէ` կհեռացնեն ոտքը, թե ոչ եւ ինչքան մասը:

Դեպքի առթիվ այժմ նյութեր են նախապատրաստվում:

Վիրավորվածը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է: Գյուղապետ Գոռ Աբրահամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նա վերջերս է մտել ծառայության, ամուսնացած է, ունի 4 երեխա:

Որդիներից մեկը ծառայում է բանակում, մեկը նոր է ավարտել ծառայությունը, երեխաներից մեկը դպրոցական է, մեկն էլ փոքր տարիքի:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս