Գալուստ Սահակյան. Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին ՀՀԿ-ի թեկնածուն դառնա. aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր խորհրդարանում, մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`տարբերակ ունի՞ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականին նորից ՀՀ նախագահ դառնալու, ասել է, թե չի կարող պատասխանել: Հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը նորից լինի ՀՀԿ-ի թեկնածուն. չէ՞ որ մեկ անգամ արդեն եղել է`հարցին էլ ԱԺ նախագահը պատասխանել է. «Դա մեր քննարկումներից… կարելի է, որովհետեւ քաղաքական պրոցեսներն այնպիսին են, ոչինչ չի կարելի մերժել: Բայց այս պահին արդեն ասեմ, որ այդ խնդիրը բոլորովին չկա, որովհետեւ ՀՀԿ-ն միշտ էլ իր թեկնածուն ունի, իր մոտեցումները: Այնպես որ` այսօր դա քննարկելն անհեթեթություն եմ համարում: Մասնավորապես, այս պահին նաեւ առաջարկը չկա»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս