Գիզայում Բեյոնսեին թույլ չեն տվել բուրգեր այցելել` ոչ բարեկիրթ պահվածքի պատճառով
Ամերիկացի հայտնի երգչուհի Beyonce-ին Գիզայում թույլ չեն տվել տեսնել բուրգերը` ոչ բարեկիրթ պահվածքի եւ ընդունող կողմի նկատմամբ անհարգալից վերբերմունքի պատճառով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով «Egypt Independent» պարբերականին:
Եգիպտոսի հնագիտական արժեքների հարցերով նախկին նախարար, ներկայումս բուրգերի թանգարային համալիրի ղեկավար Զահի Հավասը նշել է, որ երգչուհու համար անհատական էքսկուրսիա է նախապատրաստվել: «Այստեղ այցելող անձանց մեծ մասը շատ բարեկիրթ մարդիկ են, որոնց հետ հետագայում եւս բարեկամական հարաբերություններ են ձեւավորվում: Իսկ այդ լեդին… Նա նախ եկավ պայմանավորված ժամից շատ ուշ եւ անգամ ներողություն չխնդրեց»:
Բացի այդ, նա ժամանել է լուսանկարչի եւ թիկնապահի հետ, իսկ երգչուհու թիկնապահը թույլ չի տվել թանգարանի լուսանկարչին արարողակարգային լուսանկար անել: Սկանդալն այդպես էլ չի հաջողվել հարթել: Հավասը հայատարարել է, որ հյուրերի նման վարքագիծն անընդունելի է: «Ես Beyonc-ին ասացի, որ նա անկիրթ է, այդ իսկ պատճառով նրան չեն ցանկանում տեսնել բուրգերի մոտ եւ հեռացա»,-պատմել է Հավասը: