Բաժիններ՝

Պարզվել է երեկ Ստեփանավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը (տեսանյութ)

shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողները քննչական խմբի հետ պարզել են այսօր՝ նոյեմբերի 22-ին, Ստեփանավանում տեղի ունեցած ողբերգական ու խոշոր ավտովթար հետևանքով մահացածի և վարորդների ինքնությունը:

Պարզվել է, որ մահացածը եղել է Ստեփանավան քաղաքի Արմանիս թաղամասի բնակիչ 26-ամյա Ալեքսեյ Հակոբյանը, ով եղել է BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը, իսկ Ստեփանավանի հիվանդանոց տեղափոխվածներն են Ստեփանավան քաղաքի Մխիթար Սպարապետի փողոցի բնակիչ 24-ամյա Արկադի Ղազարյանը, ով Mercedes-ի վարորդն է, և BMW-ի ուղևոր, Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բակիչ 26-ամյա Հայկ Սաքանյանը:

Նոյեմբերի 21-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել էին Mercedes մակնիշի 34 ՕA 931 համարանիշի և BMW մակնիշի 25 ՍՍ 286 համարանիշի ավտոմեքենաները:

Մանրամասները այստեղ`

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930