Կրակոցներ` Էրեբունիում
Նոյեմբերի 18-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել 1979 թ. ծնված Արմեն Ս.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է Էրեբունու վարչական տարածքում:
Ըստ բժշկի տեղեկանքի` Արմեն Ս.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննության:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` նոյեմբերի 19-ին, ժամը 21.30-ին, բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Սամվել Մ.-ն և ներկայացրել իր մոտ ապօրինի պահվող Բելգիական արտադրության «Բրաունինգ» տիպի ատրճանակ` դատարկ պահունակով:
Ըստ նրա հայտարարության` նոյեմբերի 18-ին, ժամը 18.00-ին, Արցախի փողոցի թիվ 18 շենքի բակում գտնվող զրուցարանում նշված զենքը գրպանից հանելով` ցանկացել է ցուցադրել ընկերներին, որի ժամանակ ատրճանակից պատահաբար կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով ընկերը` Արմեն Ս.-ն, ստացել է վնասվածք:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սամվել Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն