Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթի հեղինակը «Թալիսման» ՍՊԸ-ի աշխատակիցն է (տեսանյութ)

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ նոյեմբերի 21-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Մուրացան փողոցի բնակիչ, 39-ամյա Նորայր Ստեփանյանը:

Վերջինս քննիչ Միշա Մովսիսյանին հայտնել էր, որ երեկ՝ նոյեմբերի 20-ին, ժամը 21:20-ի սահմաններում իր կողմից վարած Opel Astra մակնիշի 75 MS 757 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկ պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին ու չկողմնորոշվելով՝ հեռացել է վրաերթի վայրից:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ն. Ստեփանյանն աշխատում է «Թալիսման» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս