Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի ստորագրություններն ուղարկվել են փորձաքննության
ՀՀ ոստիկանության քննչական խումբը սեպտեմբերին մեկնել էր Կիպրոս: Այս մասին տեղեկացնում է hetq.am-ը: Քննչական խումբը Կիպրոսի դատախազության հետ համատեղ քննչական գործողություններ է իրականացրել` պարզելու վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի առնչությունը Կիպրոսում գրանցված օֆշորային երկու ընկերություններին: Այդ ընկերություններում` «WLISPERA HOLDINGS LIMITED»-ում եւ «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ում, բաժնետերեր են վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: