Թունավորում` գազի արտահոսքից
Նոյեմբերի 18-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ էկզոգեն թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Քաջարան քաղաքի բնակիչներ` 1977 թ. ծնված Արման Գ.-ն, 1971 թ. ծնված Լիանա Գ.-ն և 1991 թ. ծնված Քրիստինե Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են խոհանոցի ջրատաքացուցիչի գազի արտահոսքից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն