Բաժիններ՝

Դանակահարություն Երևանի «Լոնդոն» բարում

Նոյեմբերի 17-ին` առավոտյան 5-ի սահմաններում,  դանակահարություն է տեղի ունեցել երևանյան «Լոնդոն» բարում: Դանակահարվել են ակումբի աշխատակիցներ Շանթ Քոչյանը և Րաֆֆի Բարդաքչյանը:  Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախաքննություն է ընթանում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Yerkir.am-ի տեղեկություններով` դանակահարված երիտասարդներն ակումբի աշխատակիցներ են` սիրիահայեր: Կայքի աղբյուրի համաձայն` դեպքի օրը 5 երիտասարդներ ոգելիչ խմիչքի ազդեցության տակ վիճաբանություն են սկսել ակումբի տիրոջ հետ և փորձել դանակահարել նրան, ինչը փորձել են կանխել բարի սիրիահայ աշխատակիցները:  Արդյունքում վնասվել է Շանթի ձեռքը, իսկ Րաֆֆի Բարդաքչյանը մեջքից դանակի հարված է ստացել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս