Վահան Հովհաննիսյանը Սարգսյան-Ալիև հանդիպումից կոնկրետ ակնկալիքներ չունի

Ինչպես հայտնի է, երկու տարվա դադարից հետո այսօր Վիեննայում հանդիպելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք նախագահների հանդիպումից, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը պատասխանեց.

«Առանձնապես ակնկալիքներ, անկեղծ ասած. չունեմ, որովհետև ցանկացած ակնկալիքի համար պետք է ինչ-որ հիմք լինի: Փորձենք վերլուծել վերջին ամիսների հայտարարությունները՝ ադրբեջանական պաշտոնյաների, նոր պաշտպանության նախարարի, կառավարության, պատգամավորների և հենց Ադրբեջանի նախագահի…

Դրանք տալի՞ս են մեզ հույս, որ նրանց մոտեցման մեջ ինչ-որ բան է փոխվել, նրանք ավելի զիջող, ռեալիստ ու շրջահայց են դարձել: Ես չեմ տեսնում նման բան: Այնպես որ, իհարկե, բարձր գնահատելով այդ հանդիպումը և կարևորելով այդպիսի հանդիպումները, ի վերջո, կիսաբաց են թողնում դեպի խաղաղություն տանող դուռը, այնուամենայնիվ, կոնկրետ այս հանդիպումից ես կոնկրետ ակնկալիքներ չունեմ»,- մասնավորեցրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս