ԼՂՀ վարչապետի խոսքով՝ սա հերթական հանդիպում է
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «ժողովուրդի» հետ զրույցում հայտարարել է, որ այսօր Վիեննայում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիևի հանդիպումից իրենք որևէ ակնկալիք չունեն։ «Այս հանդիպումը կհամարեի հերթական, որից կարելի է ակնկալել առավելագույնը փոխվստահության կառուցման միջոցառումների ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ նախնական համաձայնության ձեռքբերում»,- նշել է վարչապետը։ Ըստ թերթի զրուցակցի քանի որ իրենք կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա բանակցությունները պետք է շարունակվեն. «Սակայն, մյուս կողմից, բանակցությունները չեն կարող շոշափելի արդյունքներ ունենալ, քանի դեռ Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության անմիջական կողմ, ուղիղ կերպով ընդգրկված չէ բանակցային գործընթացում»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում