Սահմանամերձ, վտանգավոր ճանապարհով երթևեկելը շարունակվում է
tesankyun.am-ի փոխանցմամբ` ներկայումս սահմանամերձ Վազաշեն-Պառավաքար հատվածով երթեւեկություն է կատարվում: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը հայտնել է , որ այժմ խաղաղ է, 2 օր ադրբեջանական զինուժը կրակ է բացել երթեւեկող մեքենաների վրա: Վազաշենի գյուղապետն ասել է, որ այժմ սահմանի այդ հատվածում ընթացքի մեջ է նոր ճանապարհի շինարարությունը: Այն երթեւեկն ավելի ապահով կդարձնի:
Հոկտեմբերի 22-ին նշված տարածքում ադրբեջանական զինուժը կրակ է բացել մեքենաների վրա, որի հետեւանքով զոհվել էր ժամկետային մեկ զինծառայող, 3-ը վիրավորվել էր: Նոյեմբերի 15-ի առավոտյան Պառավաքար գյուղի բնակիչները երթեւեկի համար ինքնակամ բացել էին վտանգավոր այդ հատվածը: