Բաժիններ՝

Հայաստանում ռուսերենի կարգավիճակի մասին ՌԴ ներկայացուցիչների շեշտադրումները տարակուսանքի տեղիք են տալիս. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտի հետ այսօր տեղի ունեցած նիստին կարծիք է հայտնել, թե Հայաստանում ռուսերենի կարգավիճակի մասին ՌԴ ներկայացուցիչների շեշտադրումները տարակուսանքի տեղիք են տալիս, հաղորդում է tert.am-ը:

«Ո′չ մի բանի մասին այդքան շատ չխոսվեց, ինչքան ռուսաց լեզվի մասին, այստեղ արվեց շեշտադրում, որը տարակուսանքի տեղիք է տալիս: Ասվեց, որ ռուսերենը Հայաստանում հատուկ կարգավիճակ չունի: Պետք է ընդգծել, որ որևէ օտար լեզու Հայաստանում կարգավիճակ չունի: Ես ուղղակի` կարծում եմ, որ եթե այսպիսի շեշտադրումներ արվեն, դրանք էականորեն կնվազեցնեն Մաքսային միության իմիջը ՀՀ քաղաքացիների աչքում և գիտակցության մեջ»,-ասել է նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության շրջանում շատ ցավոտ է ընկալվում, որ Հայաստանը համեմատվում է Կալինինգրադի մարզի հետ, ինչը հավանական է` ՄՄ-ին անդամակցելով:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս