Հիմնարկությունից գողություն կատարողը բերման ենթարկվեց
                                    Նոյեմբերի 15-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Համբարձում Բ.-ին:
Պարզվել է, որ նա և 1957 թ. ծնված Գևորգ Գ.-ն եռակցող սարքով կտրտելով` մի հիմնարկությունից գողացել են մոտ 200 մ երկաթգծի ռելսեր և նույն վայրում թափված մետաղյա 11 անկյունակներ, որոնք Գևորգ Գ.-ն իր կողմից վարձակալած բեռնատարով տեղափոխել է մետաղի ընդունման կետ` վաճառելու նպատակով:
Կատարվում է հետաքննություն:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    