Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը վարել է Դավիթ Հարությունյանը
Նոյեմբերի 15-ին սահմանադրական դատարանում տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի յոթերորդ նիստը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:
«Սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի անդամ Դ. Հարությունյանը:
«Դատական իշխանության գործունակության ու անկախության ամրապնդման հիմնախնդիրները» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով հանդես եկան հանձնաժողովի անդամներ Գ. Ղազինյանը, Գ. Մուրադյանը:
Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվեց վերոնշյալ հիմնախնդիրների հայեցակարգային մոտեցումները:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. նոյեմբերի 22-ին: