Նոր բաժինը զբաղվելու է Հայաստանում արբանյակային կապի զարգացման խնդրով
                                    ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ստեղծելու իր նախկին որոշման մեջ` նշված կենտրոնում ստեղծելով արբանյակային կապի բաժին, որը, մինչև տիեզերական գործակալության ստեղծումը, զբաղվելու է արբանյակային կապի զարգացման խնդրով: Ինչպես հայտնի է, Հայաստանը նախատեսում է իրականացնել Արմսաթ արբանյակի արձակում և շահագործում, ինչը կապված է ծրագրային և տեխնիկական մի շարք գործընթացների հետ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    