Երիտասարդ պահպանողականների միությունը երիտասարդությանը ամենօրյա պայքարի կոչ է անում

Երիտասարդ պահպանողականների միությունը Հայաստանի ներկան եւ ապագան տեսնում է բացառապես որպես Ազա՛տ, Ինքնիշխա՛ն եւ Ժողովրդավարակա՛ն հանրապետություն։ Վերոնշյալի դեմ ուղղված ցանկացած ներքին ոտնձգություն որակում ենք որպես ազգային դավաճանություն, իսկ ցանկացած արտաքին ոտնձգություն ընկալում ենք որպես ագրեսիա՝ ուղղված Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ։

Ըստ այսմ՝ մեզ համար հայաստանյան երիտասարդության արդի խնդիրներն են.

  • Մեր կրթական հաստատությունների ինտեգրացիան քաղաքակիրթ աշխարհի կրթական համակարգին եւ կրթության որակի համապատասխանեցումը արեւմտյան չափանիշներին։
  • Մեր բանակի ինստիտուցիոնալ բարեփոխումները արեւմտյան լավագույն ավանդույթներին համապատասխան, բայց եւ հայի ոգուն համահունչ։
  • Երիտասարդության մեջ Ազատության, Եղբայրության եւ Հավասարության արժեքների սերմանումը եւ փոխադարձ Սի՛րո վրա խարսխված համակեցության մշակույթի ձեւավորումը։

Սույն նպատակների իրականացման համար կո՛չ ենք անում Հայաստանի երիտասարդությանը ամենօրյա պայքարի։

Երիտասարդ պահպանողականներ» հ/կ
13
նոյոմբեր, 2013

Տեսանյութեր

Լրահոս