Նախկին «օրենքով գողը» ցանկանում է վերադարձնել տիտղոսը
Ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, նոյեմբերի 6-ին ռուսաստանյան իրավապահները Մերձվոսկվայում միգրացիոն օրենսդրության խախտման համար ձերբակալել են Քութայիսիի 41-ամյա բնակիչ Թեյմուրազ Չխեթիանիին, ով քրեական շրջանակներում առավել հայտն է որպես Ցրուցի։ Դատարանի որոշմամբ նա տեղափոխվել է ապօրինի էմիգրանտների համար նախատեսված հատուկ ընդունարան, այնուհետև պետք է արտաքսման ենթարկվի երկրից։
Չխեթիանին Կուրգանի բանտին կից տուբերկուլոզային հիվանդանոցից 2011 թվականի մարտին, նա 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի զենք և թմրանյութ պատելու համար։ Իսկ մին այդ նա ևս 6 տարի է անցկացրել ճաղերի ետևում՝ զինված կողոպուտի համար։
«Прайм Крайм»-ի տեղեկություններով, Չխեթիանին «օրենքով գող» է ճանաչվել Քութայիսիում 1993 թվականին՝ Մուսուսա մականունով Ռոման Լոմտաձեի կողմից։ Հետագայում Նիկա Մելաձետ հետ հակամարտության արդյունքում նրա գողական կարգավիճակը կասեցվել է։ Ներկայումս Չխեթիանին փորձում է վերադարձնել իր տիտղոսը։ Ասում են, որ դա դժվար լուծելի հարց չէ, քանի որ Ցրուցին աններելի սխալներ չի գործել և չի դավաճանել հանցագործ կյանքի սկզբունքներին։ Չխեթիանիի վերաթագադրմանը դեմ է քրեական հեղինակություն Գիյա Զվիադաձեն, ով չպարզված հաշիվներ ունի վերջինիս հետ։ Սակայն Չխեթիանիին աջակցում են այնպիսի ազդեցիկ քրեական հեղինակություններ, ինչպիսիք են քութայիսցի Թիմուր Գոգոլաշվիլին (Ցիկո), Էլգուջու Տուրկաձեն և այլոք։