Իշխան Զաքարյանը խոստանում է պատասխանել իր քննադատներին
Ինչպես տեղերացրել ենք, Իշխան Զաքարյանը 88 կողմ և 13 դեմ ձայների արդյունքում այսօր վերընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում: Մի քանի լրագրողների հետ զրույցում Իշխան Զաքարյանն ասաց, թե այն, ինչ վերաբերում է ՎՊ գործունեության սկզբունքներին, ինքը իր ելույթի մեջ նշել է. «Այն սկզբունքները ինչով մենք պետք է առաջնորդվենք հետագայում՝ դրանց մասը ևս նշեցի»: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության կողմից հնչած քննադատություններին, ապա ՎՊ նախագահն ասաց.
«ՎՊ նախագահի ընտրության հետ կապված եղան նաև այլ հարցադրումներ և ես կարծում եմ՝ դրանք բացարձակապես կապ չունեին ոչ օրվա թեմայի հետ և ոչ էլ ընդհանրապես իրականության հետ և այս առումով լրատվամիջոցներից մեկին ընդարձակ հարցազրույց եմ տալու և պատասխանելու եմ բոլոր հարցերին:
Ինչ վերաբերում է խնդրին, որ դրանից հետո ձեզ մոտ կարող են մնալ հարցեր, որոնք դուք կուզենայիք տայիք, ես, հաշվի առնելով լրատվաաշխարհի բազմազանությունը, պատրաստվում եմ առաջիկա ասուլիսներից մեկում ժամանակ հատկացնել և ձեր ցանկացած հարցին պատասխանել, որը կվերաբերվի ՎՊ հաշվետվություններից դուրս բոլոր հարցերին»: