Իշխան Զաքարյանը վերընտրվեց 88 կողմ ձայնով
Ազգային ժողովը քիչ առաջ հավանության արժանացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վերաառաջադրված Իշխան Զաքարյանի թեկնածությունը: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, թե փակ քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, որից կողմ է քվեարկել 88-ը, դեմ՝ 13-ը, իսկ անվավեր թերթիկներ չէին արձանագրվել։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ամբիոնից շնորհավորեց Իշխան Զաքարյանին՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք: Իշխան Զաքարյանն էլ իր հերթին վստահության համար շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին և խորհրդարանին։ «Իմ թեկնածությունը շատ ավելի է պարտավորեցնում, քան առաջին անգամ իմ ընտրվելու պարագայում։ Ես ինչի մասին ասել եմ ԱԺ-ում, համոզված եղեք, որ անելու եմ, պահպանելու եմ, և հետագայում դա իմ աշխատանքում կերևա»,-խոստացավ վերընտրված Իշխան Զաքարյանը: