Բյուջեում միլիոններ չեն, այլ միլիարդներ
«ժողովուրդը» գրում է. ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, պատասխանելով «ժողովուրդի» հարցին, թե ինչու է իր ղեկավարած գերատեսչությունը պետական բյուջեից միլիոններ ծախսում՝ վարագույրներ գնելու, սեփական աշխատասենյակը վերանորոգելու համար, ահա այսպիսի ուշագրավ պատասխան է տվել. «Որպես ֆինանսների նախարար՝ ուզում եմ ասել, որ և՛ նախարարության բյուջեն, և՛ պետական բյուջեն ոչ թե 1 միլիոն, 500 հազար կամ 100 հազար դրամ է, այլ միլիարդներ, և՛ այդ միլիարդներով պետությունը շատ ու շատ հարցեր Է լուծում»։ Հարցին՝ իսկ արդյոք հնարավոր չէ այդ շքեղության գումարներով լուծել հասարակությանը հուզող շատ խնդիրներ, նախարարը պատասխանել է. «Վերանորոգվել է շատ մեծ կառույց, որտեղ Դուք էլ կարող եք գալ ու տեսնել, և՛ կոնկրետ այդ դահլիճը, որը վերանորոգվել է, եղել Է շատ անմխիթար վիճակում։ Այդտեղ մենք տարբեր հանդիպումներ ենք ունենում և՛ լրագրողների, և՛ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ»։ Փաստորեն, նախորդ նախարարներն «անմխիթար» են աշխատել։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում: