ABBA –ն հնարավոր է վերամիավորվի` «Եվրատեսիլում» հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ
                                    Շվեդական հանրահայտ ABBA խումբը կարող է «Եվրատեսիլում» հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ վերամիավորվել, հաղորդում է Sky News-ը:
Նման հայտարարություն է արել լեգենդար խմբի վոկալիստ Ագնետա Ֆելտսկոգը: «Մենք մեծ ծրագրեր ունենք այդ տարեդարձի կապակցությամբ, բայց ես դեռ վստահ չեմ` ինչ կստացվի»,-ավելացրել է երգչուհին:
Նրա խոսքով` վերամիավորմանը խանգարում է նաեւ իրենց տարիքը: «Վախենում եմ, որ մենք բեմ դուրս կգանք հենակներով»,-կատակով նկատել է նա:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    