Ոստիկանների քայլերում ակնհայտ սցենար կա. Շանթ Հարությունյանի ձերբակալված ընկերոջ եղբայրը՝ դեպքերի մասին (տեսանյութ)
Նոյեմբերի 5-ին Շանթ Հրությունյանի նախաձեռնած «հեղափոխության» ժամանակ ձերբակալված Ալեք Պողոսյանի եղբայրը՝ Իվան Պողոսյանը կարծում է, որ այդ օրը ոստիկանների գործողություններում ակնհայտ սցենար կար, քանի որ վերջիններս կարող էին կանխել կատարվածը:
«Ալեքը նույնպես մասնակցում էր էս դեպքերին, ինքը շա ՜տ հայրենասեր տղա է, Ղարաբաղյան պատերազմին է մասնակցել, շատ հանգիստ տղա է, կյանքում կռիվ չի արել, ինքը գնացել է հանուն ընկերության և գաղափարի, բայց ոչ մի բան չի արել, իրեն ձերբակալել են իր համոզմունքների համար»,- tert.am –ին ասել է նա՝ ավելացնելով, որ եղբայրը հինգ անչափահաս երեխա ունի:
Վերջինիս խոսքով՝ չկա որևէ փաստ, որ իր եղբայրը խախտել է օրենքը: «Ես հասկանում եմ իրենց գործողությունները, բայց կատարվածը պետք է կանխեին մեկ քայլ առաջ: Այնպիսի զգացողություն էր, որ իրենց թույլ են տվել դա անել, որպեսզի պատիժն ավելի ծանր լինի: Իրենք նախորոք հայտարարել էին, որ այդպիսի բաներ են անելու, բայց ոստիկանությունը չի կանխել: Այստեղ ակնհայտ երևում է սցենարը: Ես հասկանում եմ, դա կարելի է թշնամու դեմ օգտագործել, բայց՝ ո´չ սեփական ժողովրդի»,-ասել է ձերբակալվածի եղբայրը՝ հավելելով, որ Ալեք Պողոսյանը երկար տարիներ Շանթ Հարությունյանի ընկերն էր, և նրանք շատ առումներով գաղափարակից էին:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: