Քննիչը փախել է Վարդան Պետրոսյանի հիվանդասենյակից
«Երբ Վարդան Պետրոսյանը խնդրեց, որ իրեն տրամադրվեն օրենքով նախատեսված փաստաթղթերը, որոնք իրեն հասանելի են եւ գրավոր միջնորդություն ներկայացրեցինք, քննիչը չգիտես ինչու դադարեցրեց հարցաքննությունը, չարձանագրեց այն հարցերը, որոնք Վ.Պետրոսյանը խնդրեց արձանագրել, չտվեց նույնիսկ արձանագրությունը ստորագրելու համար, հարցաքննությունը թողեց կիսատ, դուրս եկավ սենյակից, գնաց»,-«Փաստիոնֆո»-ին հայտնել է դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ միջադեպից հետո ինքը զանգահարել է քննչական վարչության պետին` խնդրելով հանձնարարել քննիչին վերադառնալ և ավարտել հարցաքննությունը բայց քննիչն այդպես էլ հետ չի եկել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: