Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանի վերաբերյալ գրություն է փոխանցել ՀՔԾ-ին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հենց նոր ԱԺ ընդհանուր բաժին հանձնեցի Հատուկ քննչական ծառայության պետին ուղղված հետեւյալ գրությունը»: Նիկոլ Փաշինյանի գրության մեջ մասնավորապես ասված է.

«Սույն թվականի նոյեմբերի 6-ին այցելել եմ ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահպման վայր և այնտեղ հանդիպում ունեցել նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ։ Նրանցից՝  Շանթ Հարությունյանը ինձ հետ  զրույցում հայտարարեց որ նոյեմբերի 5-ի երեկոյան իր նկատմամբ բռնություններ են կիրառվել անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը։

Ըստ Շանթ Հարությունյանի վերջինս սպառանալիքներ է հնչեցրել  նաև իր  որդու հասցեին և սեռական բնույթի նվաստացուցիչ հայհոյանքներ տվել և այդ ընթացքում մի խումբ ոստիկաններ բռնած են եղել իր ձեռքերը։

Անձամբ ՀՀ ոստիկանության  պետ Վ. Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը։

Պարոն Շահինյան

Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ը)կետի, 7-րդ հոդվածի  բ) կետի համաձայն ակնկալում եմ, որ վերը նշված հայտարարությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քննության առնեք և  արդյունքների մասին տեղյակ պահեք»։

grutyun

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս