Վարդան Պետրոսյանին առաջիկա երկու օրերին դուրս կգրեն հիվանդանոցից
Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանի վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ վերջինիս այլ բաժանմունք չեն տեղափոխի, առաջիկա երկու օրերին միանգամից դուրս կգրեն եւ տուն կգնա: Վթարից մահացած Էդգար Հակոբյանի հայրը՝ Հայկ Հակոբյանը, մոտ մեկ շաբաթ առաջ է դուրս գրվել հիվանդանոցից:
Վթարի հետեւանքով բազմաթիվ կոտրվածքներ ստացած եւ մի քանի վիրահատությունների ենթարկված Տաթեւ Հակոբյանը շարունակում է գտնվել «Արմենիա» բժշկական կենտրոնի Վիրաբուժական բաժանմունքում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: