Ով բյուջեի դեմ խոսի, նա կատարում է Հովիկ Աբրահամյանի պատվերը. վարչապետի նոր տակտիկան

«Ժողովուրդը» գրում է, որ երեկ ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավորներից մեկը իրենց թղթակցին բավականին հետաքրքիր տեղեկություն է հայտնել։ Ըստ նրա՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղեկանալով, որ հարազատ կուսակցության ներկայացուցիչներն էլ են դժգոհ 2014թ. բյուջեի նախագծից և կանխատեսելով, որ հնարավոր Է՝ բարձրաձայն դժգոհություններ հայտնեն, բացի ամենշաբաթյա «ժողովներից», դժգոհության դեմն առ նելու նոր տակտիկա է մշակել։ Նա իր թիմակիցների շուրթերով պատգամավորներից շատերին հասկացրել է, որ եթե որևէ մեկը խոսի բյուջեի դեմ, ուրեմն կատարում Է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի պատվերը։ Ինչպես հայտնի Է, Աժ նախագահի և վարչապետի հարաբերությունները սրված են, ու չնայած արտաքին ժպիտներին՝ նրանց «ջրերը մի առվով չեն հոսում»։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս