Բաժիններ՝

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 8 վիրավոր, որոնց թվում են ՌԴ քաղաքացիներ

Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Գավառ քաղաքի բնակիչ 22-ամյա Դավիթ Դավոյանի վարած Volkswagen մակնիշի 35 DO 075 և ՌԴ քաղաքացի Գուրգեն Ենգոյանի վարած Chevrolet Niva մակնիշի A 079 NE 134 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ:

Այս պահին վթարի վայրում աշխատում են ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Արտավազդ Ղազարյան գլխավորությամբ:

Վթարի հետևանքով Chevrolet Niva-ն կողաշրջվել և հայտնվել է ձորակում:

Մանրամասները՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031