Կալանավորներին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել, իսկ ԱՊՊԱ-ն ուշացել է
lragir.am-ի փոխանցմամբ՝ այսօր ուշագրավ միջադեպ է արձանագրվել Էրեբունի և Արցախի փողոցների խաչմերուկում: Քրեակատարողական հիմնարկի կալանավորներին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել և տևական ժամանակ կալանավորները մեքենայի մեջ սպասել են մինչև կգան ԱՊՊԱ-ի գործակալները:
Իսկ գործակալներն, ըստ կայքի՝ ինչպես միշտ ուշացել են, և ավելի շուտ դեպքի վայր է գնացել ոստիկանության ուղեկցող գումարտակի մեկ այլ մեքենա: Վթարի ենթարկված մեքենայից կալանավորներին տեղափոխել են նոր ժամանած մեքենայի մեջ, և նրանք շարունակել են ճանապարհը: